Հումանիտար ականազերծման և փորձագիտական կենտրոնում՝ նոր կահավորված լսարաններ

«Հումանիտար ականազերծման և փորձագիտական կենտրոն» ՊՈԱԿ-ում ԵԱՀԿ երևանյան գրասենյակի օժանդակությամբ կահավորված երկու լսարանների բացման արարողություն է անցկացվել:

Ականազերծում

Ականազերծում

Հոկտեմբերի 28-ին անցկացված միջոցառմանը մասնակցել են ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Դավիթ Տոնոյանը և ԵԱՀԿ երևանյան գրասենյակի ղեկավար, դեսպան Անդրեյ Սորոկինը։

Ծրագիրն իրականացվել է ՀՀ ՊՆ և ԵԱՀԿ երևանյան գրասենյակի միջև երկկողմ համագործակցության 2013թ. ծրագրի շրջանակում:

«Հումանիտար ականազերծման և փորձագիտական կենտրոն» ՊՈԱԿ-ի տարածքում շրջայցից հետո կայացած հանդիպման ընթացքում ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալը դեսպան Սորոկինին շնորհակալություն հայտնեց իրականացվող օժանդակության համար:

Պայմանավորվածություն ձեռք բերվեց մարդասիրական ականազերծման ոլորտում ԵԱՀԿ մանդատի շրջանակում համագործակցությունը շարունակելու վերաբերյալ:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *