Ադրբեջանում զոհված զինծառայողների ծնողները՝ պաշտպանության նոր նախարարի մասին

Ադրբեջանում կասկածելի պայմաններում զոհված զինծառայողների մայրերը մեկնաբանել են Ադրբեջանի զինված ուժերի ոչ մարտական կորուստների քանակն ու պատճառները՝ անդրադառնալով նաև պաշտպանության նոր նախարարի նշանակմանը։

 

Զոհված զինվորի մայրը՝ ընդդիմության ցույցին

Զոհված զինվորի մայրը՝ ընդդիմության ցույցին

Ադրբեջանի «Հրադադարի ժամանակահատվածում զոհվածների իրավունքի պաշտպանություն» ՀԿ-ն հոկտեմբերի 28-ին մամուլի ասուլիս է հրավիրել։

ՀԿ-ի տնօրեն Բայալի Ազիզովը շեշտել է՝ ԶՈւ համակարգում շարունակում են առաջնային մնալ ոչ մարտական պայմաններում զոհված զինվորների գործերի հետաքննությունը։ Զինծառայողները ծնողները նշել են՝ պարբերաբար դիմում են տարբեր գերատեսչությունների հետաքննությունն ըստ արժանվույն կազմակերպելու համար, սակայն զինդատախազությունից մինչև իշխանության վերին օղակներ, բախվում են արհամարհանքի։

2011-ի ապրիլի 20-ին Արցախի Մռավ լեռան ստորոտում կասկածելի պայմաններում զոհված Էլչին Քերիմբեյլիի հայրը՝ Ալի Քերիմբեյլին, հայտարարել է, որ մինչև իշխանությունը չփոխվի, «զինծառայողների մահվան դեպքերը չեն նվազի»։

Ասուլիսի վերջում զինծառայողների ծնողներն անդրադարձել են Ադրբեջանի պաշտպանության նոր նախարարի՝ Զաքիր Հասանովի նշանակմանը։ Նրանք հոռետեսական գնահատականներ են տվել՝ ընդգծելով՝ դժվար թե որևէ բարեփոխում լինի, քանի որ «նոր նախարարը նույն ընտանիքից է»։

Հիշեցնենք, որ օգոստոսի 18-ին ոստիկաններն արգելել էին զոհված զինծառայողների մայրերին մասնակցել ընդդիմության ցույցին։ Զինվորների մայրերին բռնությամբ ոստիկանական ավտոմեքենաներով տեղափոխել էին ցույցի վայրից հեռու, ապա իջեցրել ավտոմեքենայից ու հեռացել։

One response to “Ադրբեջանում զոհված զինծառայողների ծնողները՝ պաշտպանության նոր նախարարի մասին

  1. Pingback: Ադրբեջանում կասկածելի պայմաններում մահացած զինծառայողների ծնողներն ասուլիս են հրավիրել | Ռազմ.info

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *