Թուրքիան խստացնում է ծառայությունից խուսափողների պատիժները: Ռուսական հետախուզական ինքնաթիռի թռիչքը կրկին դարձել է թուրքական օդուժի տագնապի պատճառ: Թուրք-սիրիական սահմանին լարվածությունը պահպանվում է։ Թուրքական բանակը 10 Անքա ԱԹՍ ձեռք կբերի:
” Թուրքիայում խստացնում են պարտադիր զինվորական ծառայությունից խուսափող քաղաքացիների համար նախատեսված տուգանքի չափը։ Պատճառը ծառայությունից խուսափողների մեծ թիվն է։ Ռազմինֆոյի վերլուծությունը` այստեղ:
” Թուրքիայի զինված ուժերի գլխավոր շտաբը ներկայացրել է ԶՈւ անձնակազմի թվաքանակը 2013 թվականի նոյեմբերի 1-ի դրությամբ։ Հոկտեմբերի համեմատ Թուրքիայի ԶՈւ անձնակազմի թվաքանակը աճել է 400 հոգով, թեև գեներալների թիվը պակասել է։ Իսկ ԶՈւ ընդհանուր թիվը 647.969 մարդ է։
” Թուրքիան հոկտեմբերի 26-ին կրկին օդ է բարձրացրել F-16 կործանիչներ, երբ Սիրիայի տարածքում՝ թուրքական սահմանի մոտակայքում, սիրիական ռազմաօդային ուժերի ուղղաթիռը թռիչքներ է կատարել։ Այս անգամ՝ առանց միջադեպերի։
” Թուրքիան հոկտեմբերի 26-ին «տագնապ» ազդանշանով օդ է բարձրացրել F-16 կործանիչներ, երբ երկրի օդային սահմանի մոտակայքում հոկտեմբերի 26-ին թռիչք է իրականացրել Ռուսաստանի ԶՈւ ռազմաօդային ուժերի Իլ-20 հետախուզական ինքնաթիռը: Սա վերջին օրերի երկրորդ նմանատիպ դեպքն է։
” Թուրքիայի պաշտպանության նախարարությունը որոշել է ձեռք բերել թուրքական արտադրության Անքա անօդաչու թռչող սարքերի առաջին խմբաքանակը՝ կազմված 10 ԱԹՍ-ից։ Պայմանագրի ֆինանսական կողմի մասին տեղեկություններ չեն հաղորդվում։ Հայտնի է, որ անօդաչուների մատակարարումը պետք է սկսվի 2016 թվականին
” Թուրքիայի զինված ուժերի ցամաքային զորքերի ստորաբաժանումները մասնակցում են Լատվիայում և Լեհաստանում ՆԱՏՕ-ի հովանու տակ ընթացող միջազգային զորավարժությանը։ Steadfast Jazz (Սթիդֆասթ Ջազ) զորավարժությունը մեկնարկել է հոկտեմբերի 28-ին և շարունակվելու է մինչ նոյեմբերի 9-ը։
” Թուրքիայում հոկտեմբերի 28-ին հարավարևելյան Շըրնաք նահանգի Ջիզրե շրջանում քրդական ազգայնական երիտասարդական կազմակերպության անդամները դանակահարել են արձակում վերցրած ժամկետային զինծառայողին։
Ռազմաշաբաթը նաև