ՀՀ ԶՈւ սպաներին՝ ԱՄՆ զինված ուժերի մեդալներ

ՀՀ ԶՈւ սպաներ գնդապետ Հայկ Շադյանը և փոխգնդապետ Արթուր Մուսաելյանը պարգևատրել են ԱՄՆ զինված ուժերի «Միացյալ շտաբերում գերազանց ծառայության համար» մեդալով:

ՀՀ ԶՈՒ սպաները պարգևատրվել են ԱՄՆ զինված ուժերի մեդալով

ՀՀ ԶՈՒ սպաները պարգևատրվել են ԱՄՆ զինված ուժերի մեդալով

Հոկտեմբերի 25-ին ՀՀ ՊՆ վարչական համալիրում կայացել է ԱՄՆ կենտրոնական հրամանատարության ռազմավարության, ծրագրերի և քաղաքականության դիրեկտորիատի համատեղ պլանավորման խմբում որպես ռազմավարական վերլուծաբան իրականացրած ծառայության համար ՀՀ ԶՈւ սպաներ` գնդապետ Հայկ Շադյանի և փոխգնդապետ Արթուր Մուսաելյանի պարգևատրման արարողությունը ԱՄՆ զինված ուժերի «Միացյալ շտաբերում գերազանց ծառայության համար» մեդալով:

Ամերիկյան կողմից մեդալները հանձնել է ՀՀ-ում ԱՄՆ դեսպանության ռազմական կցորդ, գնդապետ Ջեֆրի Ստիմսոնը:
Նշված մեդալով պարգևատրվել է նաև նախկինում ԱՄՆ կենտրոնական հրամանատարության համատեղ պլանավորման խմբում որպես ռազմավարական վերլուծաբան ծառայած և ներկայումս ԱՄՆ-ում ՀՀ դեսպանության ռազմական կցորդ, գնդապետ Մեսրոպ Նազարյանը:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *