Ադրբեջանում ավտովթարից զինծառայող է տուժել

Հոկտեմբերի 25-ի գիշերը Ադրբեջանի Ղուբայի շրջանի Վլադիմիրովկա գյուղով անցնող ավտոճանապարհին ՃՏՊ է գրանցվել։ «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենան բախվել է ծառին, ինչի հետևանքով զինծառայող է վիրավորվել:

Ինչպես հաղորդում է ադրբեջանական Vesti.az կայքի շրջանային թղթակիցը, ավտոմեքենայի ղեկին եղել է Ղուբայի շրջանում տեղակայված զորամասերից մեկի զինծառայողը։ Նրան տեղափոխել են Ղուբայի շրջանային հիվանդանոց և վիրահատել։

Ըստ աղբյուրի՝ տուժածի վիճակը ծայրահեղ ծանր է։

Տուժածի անունը և այլ մանրամասներ չեն հայտնում։ Պաշտոնական հայտարարություններ միջադեպի վերաբերյալ դեռևս չկան։

Փաստի առնչությամբ ընթանում է հետաքննություն։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *