Ադրբեջանի պաշտպանության նոր նախարարի հերթական կադրային փոփոխությունը

Ադրբեջանի պաշտպանության նորանշանակ նախարարը շարունակում է կադրային կտրուկ փոփոխություններ կատարել: Փորձագետների կանխատեսումներն իրականություն են դառնում: ՊՆ քարտուղարության ղեկավարն ազատված է պաշտոնից:

Զաքիր Ասքեր օղլու Հասանով, Ադրբեջանի պաշտպանության նախարար

Զաքիր Ասքեր օղլու Հասանով, Ադրբեջանի պաշտպանության նախարար

Ինչպես հաղորդում է ԱՊԱ-ն, հղում կատարելով սեփական ռազմական աղբյուրներին, պաշտպանության նախարար Զաքիր Հասանովի հրամանով ՊՆ քարտուղարության ղեկավար, գնդապետ Սամիր Մուսաևն ազատված է պաշտոնից: Ընդ որում, նրան պաշտոնի բարձրացում չի սպասվում: Գնդապետը նշանակվել է Ադրբեջանի ԶՈւ ուսումնակրթական կենտրոնի հոսքի ղեկավար։

Ադրբեջանի ՊՆ-ն դեռևս որևէ կերպ չի արձագանքել:

Հիշեցնենք, որ դեռևս ընթացիկ տարվա հունիսին լուրեր էին պտտվում՝ ռազմական շքերթի նախօրեին գեներալի կոչում կշնորհվի մի շարք զինվորականների, այդ թվում՝ Սամիր Մուսաևին: Այս կանխատեսումը չիրականացավ:

Հավելենք, որ երեկ ԱՊԱ-ի փոխանցմամբ նշանակվել են պաշտպանության նոր փոխնախարար, ՌՕՈւ հրամանատար և ՊՆ տեսչական վարչության պետ:

Այսօր արդեն Ադրբեջանի ՊՆ-ն հերքել է ՌՕՈւ հրամանատարի նշանակման լուրը՝ մյուս պաշտոնանկությունների վերաբերյալ տեղեկությունները թողնելով անպատասխան: Ըստ երևույթին, կադրային նշված փոփոխությունները համապատասխանում են իրականությանը:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *