Արդիականացվում է Մի-28Ն ուղղաթիռը

Արդիականացման արդյունքում Մի-28Ն «Նոչնոյ Օխոտնիկ» (Գիշերային որսորդ) ուղղաթիռին կտրվի Մի-28ՆՄ անվանումը։ Արդիականացված հարվածային ուղղաթիռը կստանա կրկնակի կառավարման հնարավորություն, այսինքն օդաչուի վիրավորվելու կամ կորստի դեպքում ուղղաթիռի ղեկավարումը կկարողանա ստանձնել շտուրման-օպերատորը։

Մի-28Ն ուղղաթիռ

Մի-28Ն ուղղաթիռ

Նոր ուղղաթիռի տեխնիկական հնարավորությունների մասին մանրամասներ չեն հայտնվում, բայց նշվում է, որ արդիականացումը կտարբերվի նաև սպառազինությամբ ու սարքավորմամբ։

Ուղղաթիռի արդիականացման ծրագիրը մեկնարկել է 2008-ին։ 2013-ին հայտնի է դարձել, որ նոր ուղղաթիռի համար նախագծվել է ռադիոտեղերոշիչ սարք, որը տեղադրվելու է հիմնական պտուտակի վերևում։ Արդյունքում ուղղաթիռը կարող է թաքնվել բլրի հետևում, իսկ դուրս ցցված տեղորոշիչ սարքը կդիտարկի շրջակայքը։

Մի-28Ն-ը խորհրդային Մի-28 ուղղաթիռի ռուսական տարբերակն է, առաջին թռիչքն իրականացրել է 1996-ին։ Ուղղաթիռի անձնակազմը 2 հոգի է։ Նորմալ թռիչքային զանգվածը 10,9 տոննա է, առավելագույն թռիչքային զանգվածը՝ 12,1 տոննա։ Ուղղաթիռի առավելագույն արագությունը 300 կմ/ժ է, թռիչքի առավելագույն հեռավորությունը՝ 450 կմ, թռիչքի առավելագույն բարձրությունը՝ 3600մ։

Ուղղաթիռը զինված է 30 մմ 2Ա42 թնդանոթով, ունի սպառազինության կախման 4 կետ, որից յուրաքանչյուրի վրա կախվում է 20-ական Ս-8 չկառավարվող հրթիռ։ Սպառազինության մեջ մտնում են նաև 16 միավոր «Ատակա-Բ» հակատանկային կառավարվող հրթիռներ ու 16 միավոր Իգլա-Բ «օդ-օդ» հրթիռներ։

Ուղղաթիռի 1 միավորի արժեքը 15-16 մլն ԱՄՆ դոլար է։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *