Երևանում «Անչափահասների շրջանում արատավոր երևույթների և փողոցային բարքերի դեմ պայքարի կարևորությունը օրինակելի զինվոր և քաղաքացի պատրաստելու գործում» թեմայով գիտաժողով է անցկացվել։
Հոկտեմբերի 25-ին «Դինամո» մարզահամալիրում կայացած գիտաժողովին զեկույցներով հանդես եկան պաշտպանության նախարարության, ոստիկանության, Երևանի քաղաքապետարանի ներկայացուցիչները, զինղեկներ, մարզական ֆեդերացիաների ներկայացուցիչներ: Վերջիններս իրենց ելույթներում ներկայացրեցին այն աշխատանքները, որ կատարում են մատաղ սերդի բարոյահոգեբանական դաստիարակության ուղղությամբ:
Մասնավորապես, մարզական ֆեդերացիաների ներկայացուցիչները կարևորեցին ֆիզիկական պատրաստության դերը երիտասարդության դաստիարակության գործում` նշելով, որ պատանիներին տալով ֆիզիկական պատրաստության որակներ, նրանց զերծ են պահում արատավոր շատ երևույթներից` Հայոց բանակի համար պատրաստելով ֆիզիկապես և հոգեպես ամուր զինվորներ:
Ելույթ ունեցողները շեշտեցին նաև համակարգված և հետևողական համագործակցությունը, երիտասարդության հայրենասիրական դաստիարակության գործում:
Գիտաժողովը կազմակերպվել էր ՀՀ պաշտպանության նախարարության, ոստիկանության, Զարգացման ծրագրերի հայկական կենտրոնի և «Դինամո» մարզական-հասարակական կազմակերպության աջակցությամբ: