Քադաֆիի որդուն պաշտոնապես մեղադրանք է առաջադրվել ապստամբների սպանության համար

Տրիպոլիի դատարանը Մուամար Քադաֆիի պաշտոնավարման տարիներին կարևոր պաշտոն զբաղեցրած բարձրաստիճան 30 անձի մեղադրանք է առաջադրել: Նրանց թվում է նաև Լիբիայի նախկին առաջնորդի որդին`Սեիֆ ալ-Իսլամ Քադաֆին:
Այս մասին գրում է AFP լրատվական գործակալությունը:

 

Սեյիֆ ալ-Իսլամ Քադաֆի

Սեյիֆ ալ-Իսլամ Քադաֆի

Այս մարդկանց մեղադրում են սպանության, առևանգումների, բռնաբարությունների, թալանի, պետական միջոցների մսխման և ազգային միասնության խախտման համար:

Բոլոր այս հանցագործություններն իրականացվել են 2011 թվականին Քադաֆիի վարչակարգի դեմ ելույթների ժամանակ:

Նիստի ժամանակ, երբ հայտարարվել են մեղադրանքները, ներս են բերել միայն 12 մեղադրյալի: Մյուսներին նմանատիպ փաստաթղթեր կներկայացվեն ավելի ուշ: Պաշտոնյաների ներկայացմամբ` դա արվել է նրա համար, քանի որ մի քանի մեղադրյալի փոխադրումները պետք է  իրականացվեն աննախադեպ անվտանգության պայմաններում:

Ամեն դեպքում դատարանում նրանց ներկայությունը պարտադիր է, առանց ներկայության դատական նիստեր նախատեսված չեն:

Դատարանը դեռևս պետք է հաստատի դատաքննության օրը, քանի որ նախկինում նախատեսված էր այն սկսել սեպտեմբերի կեսերից, սակայն գործընթացը հետաձգվել է:

Սեիֆ ալ-Իսլամ Քադաֆին չի ընդունում իր մեղքը։

Հիշեցնենք, որ Մուհամար Քադաֆիին գահընկեց արեցին և սպանեցին 2011 թվականին: Այդ ժամանակվանից իր վեր Լիբիայում շարունակվում է լարված և անկանոն իրավիճակը, իսկ երկրի մի շարք շրջաններ ինքնավարության են ձգտում պաշտոական Տրիպոլիից:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *