Ադրբեջանի լեզգիաբնակ շրջանում փոխհրաձգությունը խլել է ևս մի մարդու կյանք

Ադրբեջանի հյուսիսային լեզգիաբնակ Գուսարի շրջանում օրեր առաջ գրանցված փոխհրաձգության հետևանքով մահացել էր ոստիկանության մայոր, 2 քաղաքացի, որոնք որպես «ծայրահեղական կրոնական խմբավորման անդամներ»։ Հոկտեմբերի 23-ին ոստիկանները կրակել են են փախուստի դիմած ևս մի քաղաքացու։

Գուսարի շրջան

Ինչպես ԱՊԱ գործակալությանը հաղորդում են Ադրբեջանի իրավապահ մարմիններից, Էդիկ Ռուսթամովը, լինելով փախուստի մեջ, զինված դիմադրություն է ցույց տվել ոստիկաններին։ Փոխհրաձգության ժամանակ նա սպանվել է։

Հիշեցնենք, որ Ադրբեջանի հյուսիսում և հյուսիս-արևմուտքում բնակվում ենմեծ թվով լեզգիներ ու ավարներ։ Գուսարի շրջանում լեզգիների թիվը, ըստ 2009-ի մարդահամարի, 90%-ից ավել է։ Նրանք դավանում են իսլամի սունիական ուղղությունը, մինչդեռ Ադրբեջանում տարածված է շիա մուսուլմանական ուղղվածությունը։ Հաշվի առնելով դավանաբանական տարբերությունները՝ Ադրբեջանի իշխանություններն ազգային փոքրամասնություններին ճնշելու և օրենքի սահմաններում հետապնդելու պատրվակ են գտել, նրանց բնորոշում են որպես «վահաբականներ»։

Ադրբեջանի ներքին զորքերի ստորաբաժանումները Գուսարի շրջանում հաճախ գործողություններ են կազմակերպում, ինչը հանգեցնում է երիտասարդ բնակիչների արտագաղթի։

Հավելենք, որ վահաբականությունն իսլամի ծայրահեղական ուղղություն է, ծագել է 18-րդ դարում։ Նրա սկզբունքներից մեկը ենթադրում է «ցանկացած անհավատին սպանելու անհրաժեշտություն»։ Վահաբիստները կտրականապես դեմ են իսլամի մյուս ուղղություններին, հատկապես Ռուսաստանի տարածքում տարածված սուֆիզմին։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *