Գաղտնազերծվել է ռուսական նոր «երկկենցաղ» ինքնաձիգը

Նոր ԱԴՍ (АДС) ինքնաձիգը գաղտնազերծվել է «Ինտերպոլիտեխ-2013» ցուցահանդեսի ժամանակ։ Այն նախատեսված է ցամաքային ու ստորջրյա հրաձգության համար։

Նշվում է, որ նոր ինքնաձիգը անցել է փորձարկումները զինված ուժերում ու ՌԴ կառավարության որոշմամբ ընդունվել է սպառազինության։ Նախատեսված է, որ առաջիկայում ինքնաձիգը կտրամադրվի ՌԴ ԶՈւ ռազմածովային ուժերի հատուկ նշանակության ստորաբաժանումներին։

Տուլայի սարքաշինության նախագծման բյուրոյում ստեղծված ինքնաձիգը «բուլփափ» է, ունի 5,45 մմ տրամաչափ ու կրակում է 5,45×39 փամփուշտներով։ Ստորջրյա ու ցամաքային կրակի համար օգտագործվում են տարբեր տեսակի փամփուշտներ։ Ստորջրյա կրակի համար նախատեսված են ՊՍՊ-ՈւԴ փամփուշտներ, որոնց խոցող հեռավորությունը 5 մետր խորության տակ 10 մետր է, արագությունը գնահատվում է մոտ 333-430 մ/վ։ Ցամաքային կրակի համար կօգտագործվեն 7Ն6, 7Ն6Մ, 7Ն10 ու 7Ն22 փամփուշտներ։

Նախկինում ՌԴ ԶՈւ ջրասուզակ զինվորները կիրառում էին միանգամից երկու ինքնաձիգ՝ մեկը ստորջրյա մարտերի համար ու Կալաշնիկովի ինքնաձիգ՝ ցամաքային մարտերի համար։ Ներկայումս նրանք ստիպված կլինեն միայն դնել համապատասխան փամփուշտներով պահունակները։

ԱԴՍ ինձնաձիգի արագաձգությունը վայրկայնում 800 կրակոց է, իսկ նշանառու հեռավորությունը ցամաքում՝ 500 մետր։ Ինքնաձիգի զանգվածը նռնականետով 3,6 կգ է, երկարությունը 685 մմ։

Ներկայումս ինձնաձիգը արտադրվում է ռուսական զինված ուժերի համար, սակայն նախատեսված է հանել նաև արտաքին շուկա։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *