Աֆղանստանի հետախուզական ծառայությունն աշխատանքից ազատել է սեփական սպաներին՝ կանոնավոր կերպով հերոին օգտագործելու պատճառով։ Ազգային անվտանգության ծառայության աշխատակիցների շարքում հերոին օգտագործող թմրամոլներին բացահայտել է ծառայության ղեկավար Ռամատուլլա Նաբիլը։ Բացի այդ նա չի հստակեցրել, թե երբ են բացահայտվել և աշխատանքից ազատվել աշխատակիցները։
Հետախուզության ղեկավարի խոսքով՝ թմրամոլներին հաջողվել է գտնել պիլոտային ծրագրի իրականացման ընթացքում, որի նպատակն է եղել բացահայտել աշխատակիցների կողմից պաշտոնական դիրքի չարաշահման դեպքերը։
Այս պահին ծրագիրն իրականացվում է միայն Քաբուլում, բայց նախատեսվում է մոտակա ժամանակներում տարածել ամբողջ երկրում։
Տեղեկացնենք, որ Աֆղանստանում անվտանգությանը հետևում են ՆԱՏՕ-ի խաղաղապահ ուժերը։ Չնայած հնարավոր է, որ 2014 թվականին երկրի պահպանումը հանձնվի Աֆղանստանի պետական բանակին, որի կազմում էլ նշանակալից դեր ունի Ազգային անվտանգության ծառայությունը։
Գերատեսչության հաստիքում 15-30 հազար աշխատակից կա, որոնց մես մասը սովորել է ՆԱՏՕ-ի հրահանգիչների մոտ։
Նշենք, որ նախորդ շաբաթ ՄԱԿ-ը հաշվետվություն էր հրապարակել, որում նշվում էր, թե Աֆղանստանում է արտադրվում ամբողջ աշխարհի ափիոնի մոտ 80 տոկոսը։
Բացի այդ, կազմակերպությունը նշել է, որ երկրում կակաչների ցանքատարածությունը մեծացել է։