ՌԴ-ում աղմուկ է բարձրացել Glock ատրճանակներն ուռճացված արժեքով գնելու կապակցությամբ

ՌԴ ՊՆ-ի պատվիրող կառույցն ավստրիական Glock-երի պատվերի 2 հայտ էր ներկայացրել՝ անհայտ պատճառներով մտադրվելով գնել յուրաքանչյուրը 5790 ԱՄՆ դոլարով, մինչդեռ դրանց շուկայական արժեքն ընդամենը 600 դոլար է։ Խնդրին միջամտել է անգամ ՌԴ փոխվարչապետը՝ արգելելով գնել Glock-երը նման ուռճացված արժեքով։

Համացանցում թեմայով հետաքրքրված ռուսաստանցիները նույնպես դժգոհություն էին հայտնել ատրճանակի ուռճացված արժեքից՝ պատասխանատուներին մեղադրելով այս միջոցով գումարներ շորթելու համար։

ՌԴ փոխվարչապետ Դմիտրի Ռոգոզինն արդեն հանդես է եկել հայտարարությամբ՝ նշելով, որ իրենք չեն պատրաստվում գնել ավստրիական Glock ատրճանակներն անհիմն ուռճացված արժեքով։

Ընդ որում, երկրի փոխվարչապետի կարծիքով՝ ատրճանակներն ավելի շատ «արդիական են ՆԳՆ-ի, քան ՊՆ-ի համար»։ Այնուհանդերձ, պատվերը դեռ վերջնականապես չի չեղարկվել։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *