ՌԴ հրթիռակիրներին օդում հետևել են Ճապոնիայի և Հվ. Կորեայի 10 կործանիչներ

Ռուսաստանի ՊՆ-ն հաստատել է, որ ռազմավարական` Ту-95МС ռմբակոծիչ-հրթիռակիրները թռիչք են կատարել Խաղաղ օվկիանոսի չեզոք ջրերով, որոնք ողողում են Ճապոնիայի ափերը: ՌԴ Ռազմաօդային ուժերի ներկայացուցիչ, գնդապետ Վլադիմիր Դրիկը հայտնել է, որ նման թռիչքները հաճախակի բնույթ են կրում:

«Թռիչքի տարբեր փուլերում Ту-95МС-ին ուղեկցող դեր է կատարել Су-27-ի անձնակազմը: Օդային տարածությունը հսկել է А-50 ինքնաթիռի անձնակազմը»,- հայտնել է Դրիկը՝ հավելելով, որ այս կերպ տարբեր ավիացիայի օդաչուներ սկսում են համագործակցել, ինչպես նաև նշել է, որ նախորդ վարժանքների ժամանակ Ту-95МС-ի ուսումնական անձնակազմը փորձարկել է Ил-78-ը վերալիցքավորել օդում: Պարեկության ժամանակահատածը կազմել է 16 ժամ: Այս թռիչքը զայրացրել է Ճապոնիայի և Հվ. Կորեայի Ռազմաօդային ուժերին, որոնք ուշի-ուշով հետևել են վարժանքներին՝ թռիչքային պատրաստականության բերելով 10 հատ F-15 և F-16 կործանիչներ: Թռիչքի ավարտին ճապոնական կառավարությունը դիմել է Ռուսաստանին՝ խնդրելով այսուհետ զերծ մնալ նման քայլերից:

Ռուսական կողմը նշում, է որ թռիչքի ժամանակ միջազգային օրենքները չեն խախտվել, իսկ իրենք օդում կարող էին գտնվել 10-22 ժամ:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *