Թուրքիայի զինված ուժերի ներկայացուցիչները Սերբիայում և Իտալիայում ընթացող միջազգային զորավարժությունների են մասնակցում։
Սերբիայում ընթացող «Բալկանյան երկրների հատուկ ուժերի» զորավարժությունը, որին էլ մասնակցում է Թուրքիան, անցկացվում է հոկտեմբերի 20-26-ը։
Թուրքիան այս զորավարժությանը ներկայացել է 31 զինծառայողով և 2 միավոր Սիկորսկի Ս-70 ուղղաթիռով։
Հոկտեմբերի 21-25-ն էլ Իտալիայում ընթանում է ՆԱՏՕ-ի Steadfast Noon զորավարժությանը, որին Թուրքիան մասնակցում է ռազմաօդային ուժերի 36 զինծառայողով և 3 միավոր F-16 կործանիչներով։
ՆԱՏՕ-ի ամենաամյա զորավարժության նպատական է միջուկային մարտագլխիկներով ինքնաթիռների օդաչուները վերապատրաստումն ու համագործակցության խորացումը։