ԿռԱԶ-ը ներկայացրել է իր նոր «Սերժանտ» ռազմական բեռնատարը

Ուկրաինական «ԱվտոԿռԱԶ» գործարանի նոր արտադրած В12.2МЕХ «Սերժանտ» բեռնատարը նախատեսված է զինված ուժերում կիրառման համար։

Նոր մեքենան նախատեսված է ինչպես բոլոր տեսակի ճանապարհներով բեռների ու անձնակազմի տեղափոխման համար, այնպես էլ տարատեսակ ռազմական տեխնիկայի ու մասնավորապես ինքնաթիռների քարշակման համար։

Մեքենայի բեռնատարողությունը 12 տոննա է, դրա հետ մեկտեղ բեռնատարը կարող է քարշակել մինչև 10 տոննա տեխնիկա արտաճանապարհային պայմաններում, մինչև 30 տոննա՝ ասֆալտի վրա ու մինչև 75 տոննա՝ ինքնաթիռներ քարշակելիս։ Մեքենայի վրա դրված է 380 ձիաուժանոց Cummins շարժիչ, որի վառելիքի ծախսը 100 կմ-ի համար 39 լիտր է։ Բեռնատարի խցիկը վերցված է MAN F2000 բեռնատարից ու արտոնագրով արտադրվում է Չինաստանում։

4×4 ընթացամասով «Սերժանտը» կարողանում է հաղթահարել մինչև 58 աստիճան անկյամբ վերելքներ ու մինչև 1 մետր խորությամբ ծանծաղուտներ։

«Սերժանտների» հավանական գնորդ են համարվում Մերձավոր Արևելքի ու աֆրիկյան երկրները, հնարավոր է նաև, որ մեքենան վերցվի Ուկրաինայի զինված ուժերի սպառազինություն։

Բացի բեռնատարic, ուկրաինական ընկերությունը նախատեսում է արտադրել նաև В6.2МЕХ պլատֆորմներ։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *