Սաուդյան Արաբիան գնել է «Սուպեր Հերկուլես» լիցքավորող ինքնաթիռներ

Սաուդյան Արաբիան ձեռք է բերելու 2 միավոր KC-130J Super Hercules (KC-130J Սուպեր Հերկուլես) լիցքավորող ինքնաթիռներ։ Արաբական կողմը հոկտեմբերի 3-ին համապատասխան պայմանագիր է կնքել ամերիկյան Lockheed Martin ընկերության հետ։

 

KC-130J Super Hercules. Մեծ Բրիտանիա

KC-130J Super Hercules. Մեծ Բրիտանիա

Գործարքի արժեքը գնահատվում է 180 մլն ամերիկյան դոլար։ Պայմանագիրն իր մեջ ներառում է նաև ինքնաթիռների սպասարկումն ու վերանորոգումը։ Նախատեսվում է ինքնաթիռները Սաուդյան Արաբիային փոխանցել մինչ 2016 թվականի ապրիլ ամիսը։

Նշենք, որ ներկայում Սաուդյան Արաբիայի զինված ուժերի ռազմաօդային ուժերի կազմում կան C-130E և C-130H բեռնատար ինքնաթիռներ։ Ռիյադը մտադրություն ունի առաջիկայում գնել «Հերկուլսների» նոր խմբաքանակ։

KC-130 ինքնաթիռները «Հերկուլես» (Hercules) ինքնաթիռների լիցքավորող տարբերակներն են։ KC-130J-ը KC-130 լիցքավորող ինքնաթիռների արդիականացված տարբերակն է։ Այն արտադրում է ամերիկյան Lockheed Martin ընկերությունը։

KC-130J-ի առավելագույն արագությունը շուրջ 600 կմ/ժ է։ Թռիչքի հեռավորությունը՝ մինչև 5000 կմ։ Կարող է կրել մինչև 25 տոննա վառելիք։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *