Բրիտանական BAE ընկերությունը ստիպված է դադարեցնել M777 հաուբիցների արտադրությունը՝ պատվերների բացակայության պատճառով։
M777 հաուբիցներն արտադրվում են անգլիական Բարոու ին Ֆուրնես քաղաքում տեղակայված գործարանում, որտեղ, բացի հրանոթներից, արտադրվում են նաև այլ զինատեսակներ։
BAE ընկերությունը հույս ուներ, որ հաուբիցների խոշոր պատվեր կստանա Հնդկաստանի զինված ուժերի կողմից։ Սակայն շուրջ 145 հաուբիցի պատվերն այդպես էլ չի եղել, իսկ այլ պատվերների բացակայության պայմաններում ընկերությունը որոշել է փակել զինագործական գործարանի՝ հաուբիցների արտադրությամբ զբաղվող բաժինը։
155 մմ M777 հաուբիցները սպառազինությունում են ընդգրկվել 2005 թվականին։ Այն կիրառվում է ԱՄՆ-ի, Ավստրալիայի և Կանադայի զինված ուժերում։ Ակտիվորեն օգտագործվել է նաև Աֆղանստանի պատերազմի ժամանակ։
Կրակի առավելագույն հեռահարությունը, կախված արկերի տեսակներից, կազմում է 24-39 կմ։ Քաշը շուրջ 3,6 տոննա է։ Հաշվարկը բաղկացած է 8 հոգուց։