Գերմանիայից զինյալներ են մեկնել՝ Սիրիայում կառավարական զորքերի դեմ կռվելու

Ավելի քան 200 իսլամիստներ Գերմանիայից ուղևորվել են Սիրիա՝ զինյալներին քաղաքացիական պատերազմում աջակցելու։ Ընդ որում, նրանք ուսումնական վարժանքների են մասնակցելու Սիրիայի հյուսիսում տեղակայված Գերմանիայից ժամանած զինյալների ճամբարում։

Սիրիա

Ինչպես հաղորդում է Spiegel ամսագիրը, զինյալներից մի քանիսն արդեն ժամանել են, իսկ մյուսները ճանապարհին են։ Նրանք հիմնականում Ուեստֆալիայից են, Հեսսենից, Բեռլինից, Համբուրգից, Բավարիայից։ Այս զինյալների կեսից ավելին Գերմանիայի քաղաքացիություն ունի։

Հիշեցնենք, որ եվրոպական երկրներից զինյալների ընդհանուր թիվը, որոնք անմիջական մասնակցություն ունեն Սիրիայի պատերազմին, ավելի քան 1000 է։ Ընդ որում, 2012-ի վերջի տվյալներով՝ նրանցից 120-ը Բելգիայից են, 90-ը՝ Մեծ Բրիտանիայից, 50-ը՝ Դանիայից։ 150 հոգի էլ Կոսովոյից էին ժամանել։

Հավելենք, որ սպառազինություն ունեցող զինյալները մարտնչում են Բաշար Ասադի վարչակազմի դեմ ավելի քան 2 տարի։ Այս ընթացքում, ՄԱԿ-ի գնահատմամբ, սպանվել է շուրջ 100 հազար մարդ, 2 մլն-ից ավելին դարձել են փախստական:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *