Լեհական ընկերությունը մշակել է LPU-1 անունը կրող թեթև հարվածային մեքենան, որի ստեղծվել է Land Rover 90 ավտոմեքենայի հիմքի վրա։
LPU (Lekki pojazd uderzeniowy) մեքենան ստեղծվել է Լեհաստանի զինված ուժերի պահանջները բավարարելու համար։
Լեհաստանում նախատեսում են գնել 118 միավոր LPU, որոնք փոխանցվելու են լեհական բանակի հետախուզական ստորաբաժանումներին։
Լեհական AMZ Kutno ընկերության արտադրած LPU-1-ն ունի 4 մետր երկարություն, 2 մետր լայնություն։ Մեքենան կշռում է 1650 կգ։ Կարող է տեղափոխել մինչև 1 տոննա բեռ։ Այն 4×4 ընթացամասով և ստեղծվել է Land Rover 90 ավտոմեքենայի հիմքի վրա։
Մայրուղու վրա կարող է ընթանալ մինչև 140 կմ/ժ, իսկ ճանապարհից դուրս՝ 80 կմ/ժ արագությամբ։ Առանց լիցքավորման կարող է անցնել մինչև 1200 կմ։
Դեռ հայտնի չէ, թե որքան արժե նոր մեքենան և երբ է առաջին օրինակը հանձնվելու լեհական զինուժին։