Առաջիկայում սպասվում է, որ հայտնի կդառնա 197 թեթև, բազմաֆունկցիոնալ ուղղաթիռների մրցույթի հաղթողը։ Այս մրցույթը հայտարարվել է 2008 թվականին, երբ չեղյալ էին հայտարարվել նախորդ մրցույթի արդյունքները, որում հաղթել էր «Եվրոկոպտեր» ընկերությունն իր AS-355 ուղղաթիռվ։
Մրցույթի արժեքը գնահատվում է շուրջ 750մլն. ԱՄՆ դոլար։ Բացի 197 ուղղաթիռներից, որը Հնդկաստանին պիտի մատակարարի արտադրողը, նախատեսվում է ևս 187 մեքենայի արտադրություն «Հինդուստան աերոնոտիքս միմիտեդ» ընկերությունում։
Մրցույթին մասնակցելու ցանկություն հայտնել էին մի շարք ընկերություններ, սակայն վերջնական հայտեր ներկայացրեցին «AS-550» («Eurocopter»), «Կա-226Տ» (ОАО «Вертолеты России») և «AW-119 » («AgustaWestland») ուղղաթիռների համար։ Իտալական ընկերությունը հետագայում դուրս մնաց պայքարից։
Ռուսները մրցույթում հաղթելու իրենց շանսերը բավականին բարձր են գնահատում, հաշվի առնելով, որ ռուսական առաջարկի մեջ ներառված է նաև ուղղաթիռների համակարգերի և պահեստամասերի համատեղ արտադրություն ու այդ ուղղաթիռի նոր տարբերակների հետագա համատեղ մշակում, ինչը հնդիկների համար խիստ հրապուրիչ առաջարկ է։
Եվ մինչև «կամովցիները» անհամբերությամբ սպասում են մրցույթի արդյունքներին, ռուսական ուղղաթիռաշինական մյուս դպրոցի ներկայացուցիչներն արդեն վայելում են իրենց աշխատանքի արդյունքները. Հնդկաստանը Ռուսաստանից գնել էր 80 հատ «Մի-17Բ-5» ուղղաթիռ ընդհանուր 1.34մլրդ դոլար արժողությամբ։ Այդ պատվերից 21 ուղղաթիռ արդեն մատակարարվել է Հնդկաստան, ևս 6-ը կմատակարարվեն մինչև այս տարվա մարտի վերջ, իսկ պայմանգիրն ամբողջությամբ կատարված կլինի 2014 թվականին։ Բացի այդ կա հավանականություն, որ Հնդկաստանը կգնի ևս 59 այդ տիպի ուղղաթիռ ընդհանուր մոտ 1մլրդ. դոլար արժողությամբ։
Աղբյուրները։
http://armstrade.org/includes/periodics/news/2012/0209/121011529/detail.shtml
http://armstrade.org/includes/periodics/news/2012/0209/113511527/detail.shtml
http://armstrade.org/includes/periodics/news/2012/0207/163511490/detail.shtml