Պարգևատրվել են ականի պայթյունից զոհված և վիրավորած զինծառայողները

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը հոկտեմբերի 18-ին հրամանագիր է ստորագրել ծառայության ժամանակ աչքի ընկած մի շարք զինծառայողների պարգևատրելու մասին։

51191 զորամասի ինժեներասակրավորային վաշտի հրամանատար, կապիտան Գեորգի Գագիկի Մնացականյանը, հետմահու պարգևատրվել է «Մարտական խաչ 2-րդ աստիճանի» շքանշանով։
«Աիության» մեդալով պարգևատրվել են.
թիվ 51191 զորամասի ինժեներասակրավորային ծառայության պետ, կապիտան Արմեն Գևորգի Ծատուրյանը,
թիվ 37082 զորամասի ինժեներասակրավորային վաշտի դասակի հրամանատար, ավագ լեյտենանտ Գարուշ Վեմիրի Համբարձումյանը,
թիվ 51191 զորամասի ինժեներասակրավորային վաշտի դասակի հրամանատար, ավագ լեյտենանտ Հովհաննես Հարությունի Մուրադյանը
«Մարտական ծառայության» մեդալով պարգևատրվել են.
թիվ 51191 զորամասի ինժեներասակրավորային վաշտի սակրավոր, շարքային Նարեկ Արարատի Հակոբյանը,
թիվ 37082 զորամասի ինժեներասակրավորային վաշտի ավագ սակրավոր, շարքային (պայմանագրային) Էդգար Վարդանի Հարությունյանը։
Հիշեցնենք, որ Գեորգի Մնացականյանը զոհվել էր հոկտեմբերի 16-ին մարտական խնդիր իրականացնելիս ականի պայթյունի հետևանքով։ Նույն միջադեպի ժամանակ վիրավորվել էին Գարուշ Համբարձումյանը, Նարեկ Հակոբյանը և Էդգար Հարությունյանը։

One response to “Պարգևատրվել են ականի պայթյունից զոհված և վիրավորած զինծառայողները

  1. Pingback: Պարգևատրվել են ականի պայթյունից զոհված և վիրավորած զինծառայողները | armday

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *