ԱՄՆ նավատորմը համալրվում է Wi-Fi համակարգով

Սթրեսային իրավիճակների կրճատման ծրագրի շրջանակներում ԱՄՆ Նավատորմի նավերի և սուզանավերի վրա տեղադրել ռադիոմոդուլներ, որոնք կաշխատեն Wi-Fi համակարգով։ Սրանով ԱՄՆ ռազմածովային ուժերը նախատեսում է նավերի և սուզանավերի ապահովման համար մի շարք փոփոխություն անել անձնակազմի աշխատանքը բարելավելու համար։ Այս մասին գրում է  Defense News ռազմական կայքը։

Ծրագրի իրականացման շրջանակներում նավերի վրա կտեղադրվեն անլար միացման կետեր, որոնք հնարավորություն կտան միացնել մեծ քանակությամբ տեխնիկա՝ ներառյալ նոութբուքեր և պլանշետներ։ Նշվում է, որ Wi-Fi համակարգը մեծ մասամբ օգտագործվելու է ծառայողական առաջադրանքներ կատարելու համար, չնայած զինծառայողները նույնպես հնարավորություն կստանան որոշակի ժամանակահատվածում օգտագործել այն անձնական նպատակների համար։

Այժմ համակարգը տեղադրված է միայն «ՄաքՔեմբել» էսմինեցի վրա։ Մոտ ժամանակներս նախատեսվում է համալրել համակարգերով նաև 7 էսմինեցի, 2 ավիակրի, 1 դեսանտային նավի։

Նավերում անլար կապը հնարավորություն կտա արագացնել նավի էլեկտրոնային համակարգերի աշխատանքը, ինչպես նաև վարժությունների և ծառայողական առաջադրանքների կատարումը։

Հայտնի է նաև, որ Wi-Fi-ով մինչև 2021 թվականը նախատեսվում է համալրել ավելի քան 190 նավ, սուզանավ և ԱՄՆ ՌԾՈւ կառավարման կենտրոններ։

Նշենք, որ այս համակարգով համալրումը պահանջում է տեղեկատվության պահպանման հատուկ համակարգ, որը միացած է լինելու նավի տեղային ցանցին։ Պլանշետների մեծ մասն ունեն միկրոֆոնի, տեսախցիկի հնարավորություն, այդ իսկ պատճառով դրանք չի կարելի օգտագործել նավի այն հատվածներում, որտեղ  պահպանվում է գաղտնիության ռեժիմը։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *