Շուշիում՝ երկրաշարժի հետևանքների վերացման հրամանատարաշտաբային ուսումնավարժանք

ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության ծառայության համակարգի «Սեյսմիկ պաշտպանության արևելյան ծառայություն» ՊՈԱԿ-ը («ՍՊԱրեԾ»), համագործակցելով Արցախի փրկարար ծառայության հետ, նախապատրաստական աշխատանքներ է իրականացնում 2013 թվականի հոկտեմբերին Շուշիի շրջանում կայանալիք՝ ուժեղ երկրաշարժի հետևանքների վերացման հրամանատարաշտաբային ուսումնավարժանքին մասնակցելու նպատակով:

 

Սեյսմիկ պաշտպանության արևելյան ծառայությունը փրկարար ծառայությանը տրամադրել է ելակետային տվյալներ և քարտեզներ: Տարածաշրջանում կազմակերպվող ուսումնավարժությունը հնարավորություն կընձեռի ևս մեկ անգամ ստուգելու և ամրապնդելու նման իրավիճակում նաև սեյսմիկ պաշտպանության համակարգի պատրաստվածության աստիճանը:

Ուսումնավարժանք Արցախում

Ուսումնավարժանք Արցախում

Մասնավորապես, բնակչության իրազեկության և պատրաստվածության բարձրացման նպատակով ակտիվ աշխատանքներ է իրականացնում «ՍՊԱրեԾ»-ի բնակչության հետ տարվող աշխատանքների բաժինը: «Երկրաշարժը և նրանից պաշտպանվելու վարքականոնները» թեմայով ուսուցում է անցկացվել Շուշիի շրջանի աշխատակազմի, քաղաքապետարանի, «Ղարաբաղ Տելեկոմ»-ի մասնաճյուղի, Շուշիի հրշեջ-փրկարարական ծառայության և մի շարք հիմնարկ-ձեռնարկությունների ղեկավար անձնակազմերի համար՝ ընդհանուր թվով ավելի քան 500 ունկնդիրների մասնակցությամբ: Նախատեսվում է մինչև ուսումնավարժանքն ուսուցում անցկացնել նաև Շուշիի կրթական համակարգի ղեկավար աշխատողների հետ, ինչը կբարձրացնի դպրոցականների պատրաստվածությունը և իրազեկության մակարդակը արտակարգ իրավիճակներում: Դասախոսություններ կանցկացվեն նաև Ստեփանակերտի և Շուշիի առողջապահական հիմնարկներում, տեղեկացնում է ՀՀ ԱԻՆ պաշտոնական կայքը։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *