Ինքնաշեն ատրճանակ-գնդացիր՝ Սևանում

Ահազանգով մեկնած ոստիկանները հայտնաբերել են ինքնաշեն ատրճանակ-գնդացիր` պահունակով, ինքնաշեն ատրճանակ և 3 փամփուշտ։

Հոկտեմբերի 17-ին, ժամը 10.00-ին, մի քաղաքացուց ոստիկանության Սևանի բաժնում ահազանգ է ստացվել, որ անասուններն արածացնելիս ՃՈ անշարժ պահակետի մերձակայքում զենք է գտել:

Մեկնած օպերատիվ խումբը քաղաքացու կողմից մատնացույց արված տարածքից՝ քարի տակից, հայտնաբերել է 9 մմ տրամաչափի ինքնաշեն ատրճանակ-գնդացիր` պահունակով, 5,6 մմ տրամաչափի ինքնաշեն ատրճանակ և 9 մմ տրամաչափի 3 փամփուշտ:

Նշանակվել է դատաձգաբանական փորձաքննություն: Կատարվում է հետաքննություն, տեղեկացնում են Ոստիկանությունից։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *