Թուրքիան օգնում է Իրանին գտնել Իսրայելի համար աշխատող լրտեսներին. The Washington Post

Թուրքիայի հատուկ նշանակության ծառայությունները Թեհրանի համար բացահայտել են Իրանում Իսրայելի օգտին աշխատող լրտեսների խմբերի, ինչն էլ դժգոհությամբ է ընդունվում Միացյալ Նահանգների կողմից։

Այս մասին տեղեկացնում է The Washington Post պարբերականը՝ հղում կատարելով իր «լավատեղյակ աղբյուրներին»։

Ըստ աղբյուրի՝ թուրքական հատուկ ծառայությունները հետևում են այն իրանցիներին, ովքեր Թուրքիայի տարածքում շփումներ էին ունենում իսրայելցիների կամ Իսրայելի ներկայացուցիչների հետ։

Եթե Իրանից ժամանած անձինք Թուրքիայի տարածքում շփումներ են ունենում Իսրայելի ներկայացուցիչներկի հետ, ապա նրանց նկատմամբ հսկողությունն ավելի է մեծանում, իսկ նրանց մասին տեղեկություններն ու նրանց անձնական տվյալները փոխանցվում են Թեհրանին։

Մասնավորապես, Իրանին հնարավոր լրտեսների ու գործակալների վերաբերյալ տեղեկությունը փոխանցում էր Թուրքիայի ազգային հետախուզական ծառայության (MIT) ղեկավար Հաքան Ֆիդանի անմիջական գլխավորությամբ։

Ըստ ամերիկյան թերթի՝ Ֆիդանին ԿՀՎ-ում համարում են իրանյան կողմի հետ սերտ հարաբերություններ ունեցող անձի։

Միևնույն ժամանակ ամերիկյան կողմը հաշվել է, որ Թուրքիայի և Իրանի հատուկ ծառայությունների համագործակցության արդյունքում Իսրայելի օգտին լրտեսություն կատարող տասնյակ մարդիկ են ձերբակալվել կամ չեզոքացվել, ինչը զգալի կորուստ է հետախուզության համար։

Նշենք, որ Իրանը վերջին տարիներին հաճախ է հայտնում իսրայելական լրտեսների ցանցերի բացահայտման մասին։

Հալելենք, որ վերջին տասնամյակներին Իսրայելն ու Թուրքիան ակտիվորեն համագործակցում էին ռազմական ոլորտում, այդ թվում նաև հետախուզական ոլորտում։ Սակայն 2010 թվականին «Ազատության նավատորմի» դեպքերից հետո, երբ իսրայելցի հատուկջոկատայինների գրոհից հետո Գազայի հատված մարդասիրական օգնություն տեղափոխող նավի վրա 10 թուրք սպանվեց, Անկարայի և Երուսաղաեմի հարաբերությունները զգալի սրվեցին։ Թեև վերջին ամիսներին որոշակի տեղաշարժ է նկատվում թուրք-իսրայելական հարաբերություններում, սակայն լարված վիճակը դեռ շարունակվում է։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *