Մեկ օրվա ընթացքում ահաբեկչությունների պատճառով Իրաքում զոհվել է 44 հոգի

Հոկտեմբերի 17-ին Իրաքում գրանցված ահաբեկչական գործողությունների հետևանքով կան մեծ թվով զոհեր ու վիրավորներ։ Նախնական տվյալներով՝ ահաբեկչություններն իրականացրել են հիմնականում մահապարտները։

Ինչպես տեղեկացնում է AFP լրատվական գործակալությունը, մայրաքաղաք Բաղդադում մեկ օրվա ընթացում պայթել է 11 ավտոմեքենա, որոնք ականապատ են եղել։ Պայթյունների պատճառով զոհվել է 44, վիրավորվել՝ 120 հոգի։

Երկրի հյուսիսում տեղակայված 2 խոշոր քաղաքներում մահապարտները պայթեցրել են իրենց։ Թազ-Քուրմաթում ոստիկանական հագուստով մահապարտն իրեն պայթեցնելով սպանել է 4, վիրավորել՝ 27 հոգու, իսկ ալ-Մուաֆաքիա ավանում մեկ այլ մահապարտ ահաբեկիչ ականապատ ավտոմեքենայով մխրճվել է մարդկանց ամբոխի մեջ. կա 15 զոհ, 50 վիրավոր։

Համաձայն AFP գործակալության տեղեկությունների՝ Իրաքում ահաբեկչությունների և հարձակումների հետևանքով հոկտեմբերին սպանվածների թիվը հասել է 390-ի, իսկ տարվա կտրվածքով զոհերի թիվն անցնում է 5100-ից։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *