ՄԱԿ-ն ու Քիմիական զենքի արգելման կազմակերպությունը համատեղ առաքելություն են ստեղծել Սիրիայում

Հոկտեմբերի 16-ին հաստատվել է ՄԱԿ Քիմիական զենքի արգելման կազմակերպության և ՄԱԿ-ի համատեղ առաքելությունը Սիրիայում։ Նրանք համատեղ ուժերով ոչնչացնելու են քիմիական զենքի պաշարները՝ շարունակելով արդեն իսկ կատարված աշխատանքի առաջին փուլը։

ՄԱԿ-ի փորձագետները՝ Սիրիայում

ՄԱԿ-ի փորձագետները՝ Սիրիայում

Նշենք, որ առաքելության հատուկ համակարգող է նշանակվել Սիգրիդ Կաագը։ Նա իր գործունեությունը ծավալելու է ՄԱԿ ԱԽ գլխավոր քարտուղարի տեղակալի լիազորությունների շրջանակներում։

Բացի Սիրիայում ներկայումս աշխատող Քիմիական զենքի արգելման կազմակերպության փորձագետներից ու տեսուչներից, կազմավորվելու է միացյալ շտաբ, որտեղ ընդգրկված են լինելու ՄԱԿ-ի և կազմակերպության անդամներ՝ շուրջ 100 հոգի։

Հավելենք, որ ՄԱԿ-ի և Քիմիական զենքի արգելման կազմակերպության փորձագետները հոկտեմբերի 6-ին սկսել էին Սիրիայում քիմիական զենքի պաշարների ոչնչացման գործընթացը։ Նրանք ժամանել էին հատուկ զորավարժարան, որտեղ էլ կատարել էին ոչնչացման աշխատանքներ։

Ավելի վաղ փորձագետները հայտարարել էին, որ բացի ծանր տեխնիկայից՝ մտադիր են օգտագործել պայթուցիկ նյութեր, բացի այդ հավանական են համարել բետոնի միջոցով թունավոր նյութերի արտադրման սարքավորումները շարքից դուրս բերելը։

ԱՄՆ և ՌԴ արտաքին գերատեսչությունները գոհունակություն էին հայտնել փորձագետների աշխատանքի վերաբերյալ։

Հիշեցնենք, որ Նորվեգիայի Նոբելյան հանձնաժողովը հոկտեմբերի 11-ին հայտարարել էր՝ Նոբելյան Խաղաղության մրցանակի է արժանանում Քիմիական զենքի արգելյան կազմակերպությունը։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *