Ռուսաստանի Թեյկովո շրջանի հրթիռային միավորումը 2013 թվականին ստացել է ինժեներական ապահովման և քողարկման 9 մեքենա։ Նման երեք մեքենա էլ տրամադրվել է Նովոսիբիրսկի հրթիռային միավորմանը։
Այս մասին հայտնում է «Ռիա Նովոստի» գործակալությունը՝ հղում անելով ՌԴ ՊՆ Ռազմավարական նշանակության հրթիռային զորքերի մամուլի ծառայության ներկայացուցիչ, գնդապետ Իգոր Եգորովին։
2013 թվականի ընթացքում նախատեսվում է նման երկու մեքենա տրամադրել նաև Տագիլի հրթիռային միավորմանը։
Ավելի վաղ, նույն Թեյքովոյի միավորման դիրքավորման շրջանում կատարվել էին նկարահանումներ, որոնց նպատակն էր գնահատել ինժեներական ապահովման և քողարկման մեքենաների արդյունավետությունը։
Ըստ Եգորովի՝ այս մեքենաները երաշխավորում են ապահովություն հետախուզության համակարգերից և հակառակորդի գերճշգրիտ զենքերի նշանառությունից։ Նա նաև հավելել է, որ մեքենան դիրքերում ապահովում է հրթիռային համակարգերի գաղտնիություն, ինչպես նաև վերացնում է դրանց շարժման հետքերը։
Այն մասին, որ ՌԴ Ռազմավարական նշանակության հրթիռային զորքերի սպառազինությունը համալրվելու է այս մեքենաներով, հայտարարվել էր դեռ 2013 թվականին։
Ինժեներական ապահովման և քողարկման մեքենաները ընդհանուր առմամբ, նախատեսված են կեղծ դիրքերի համար կեղծ հետքեր անելու, ինչպես նաև շարժական հրթիռային համակարգերի նմանակման համար։
Ըստ ՌԴ ՊՆ-ի՝ այս մեքենաները հնարավորություն են տալիս բարձրացնել Ռազմավարական նշանակության հրթիռային զորքերի մարտական ստորաբաժանումների կենտրոնացման արդյունավետությունը։