Հոկտեմբերի 16-ին ԱՄՆ Ֆլորիդա նահանգի Մայամի քաղաքի օդանավակայանի այցելուներն ու աշխատակիցները տարհանվել են մոտ կես ժամով, քանի որ կասկածելի ծագման իր էին հայտնաբերել, ինչը կարող էր պայթուցիկ լինել։
Բացի մարդկանց տարհանումից, ժամանած ինքնաթիռներն ուղղորդվել էին պահուստային օդանավակայաններ։
Օդանավակայան են ժամանել ոստիկաններ և մասնագետ-շնաբույծներ՝ իրենց շներով՝ ուսումնասիրելու համար կասկածելի իրը։ Արդյունքում պարզվեց՝ դա պայթուցիկ չէ, և առհասարակ վտանգավոր չէ, ընդամենն ինչ-որ մեկի մոռացված բեռն է։
Որոշ ժամանակ անց տարհանված մարդիկ վերադարձան աշխատանքի, օդանավակայանի կենսընթացը վերականգնվեց։