ԱՄՆ-ում Վիետնամի պատերազմից ի վեր առաջին անգամ Պատվո մեդալը շնորհել են ԱՄՆ բանակի (ցամաքային զորքերի) սպայի։ Վերջինս զբաղվել է 2009-ին Աֆղանստանում տեղացի զինծառայողների ուսուցմամբ։
The Christian Science Monitor պարբերականի փոխանցմամբ՝ ԱՄՆ ԶՈւ նախկին զինծառայող, կապիտան Ուիլյամ Սվենսոնին մեդալը շնորհել է անձամբ նախագահ Բարաք Օբաման հոկտեմբերի 15-ին։
Բացի աֆղան զինծառայողների ուսուցումից, սպան զբաղվել է Աֆղանստանի Քունար նահանգում նրանց վերապատրաստասմանն անմիջապես ռազմական գործողությունների ժամանակ Ընդ որում, համացանցում հայտնվել է Սվենսոնի մասնակցությամբ 2009-ի տեսանյութը, որտեղ նա մի քանի անգամ վերադառնում է առաջնագիծ՝ ծանր վիրավորներին թիկունք տեղափոխելու նպատակով։
Հավելենք, որ Սվենսոնը թողել է զինծառայությունը 2011-ի փետրվարին, սակայն ակնկալում է կրկին վերադառնալ զինված ուժեր։ Ներկա դրությամբ սպան գործազուրկ է։
Նշենք, որ Պատվո մեդալն ԱՄՆ-ի բարձրագույն ռազմական պարգևն է։ Այն ստացել է շուրջ 3400 հոգի, որոնցից ողջ են միայն 80-ը։ Աֆղանստանում ռազմական գործողությունների համար այս մեդալով պարգևատրվել են 9 զինծառայող, այդ թվում՝ Սվենսոնը։