ԱՄԷ-ն ու Սաուդյան Արաբիան ԱՄՆ-ին պատվիրել են 10,8 մլրդ դոլարի սպառազինություն

Սաուդյան Արաբիան և Արաբական Միացյալ Էմիրությունները համատեղ 10,8 մլրդ ամերիկյան դոլարի ռազմական տեխնիկա են պատվիրել Միացյալ Նահանգներին։ Արաբական երկրների կողմից համապատասխան հայտերը ստացել է ԱՄՆ-ի ռազմական համագործակցության գործակալությունը (DSCA), որն էլ հոկտեմբերի 11-ին այդ մասին տեղյակ է պահել Կոնգրեսին։

AGM-84H SLAM ER

AGM-84H SLAM ER

Սպասվում է, որ ԱՄՆ-ն կսկսի պայմանագրերի կնքում ու դրանց կատարումն առաջիկա ամսվա ընթացքում, երբ Միացյալ Նահանգների կոնգրեսը ռազմական գործարքներին իր համաձայնությունը տա։
Այսպիսով, Սաուդյան Արաբիան պատրաստ է ԱՄՆ-ից գնել 6,8 մլրդ ամերիկյան դոլարի ավիացիոն սպառազինություն։ Մասնավորապես, Ռիյադը ցանկանում է ձեռք բերել 650 միավոր AGM-84H SLAM ER «օդ-ցամաք» թևավոր հրթիռ, 973 միավոր AGM-154C JSOW ավիացիոն ռումբ, 400 հականավային AGM-84L Harpoon Block II թևավոր հրթիռ, 1000 միավոր GBU-39/B SDB ռումբ, 40 միավոր CATM-84H և 20 միավոր ATM-84H ուսումնական հրթիռներ։

Իսկ ահա ԱՄԷ-ն ցանկանում է ձեռք բերել ընդհանուր 4 մլրդ ամերիկյան դոլար արժողությամբ ավիացիոն սպառազինություն։ Հայտում նշված է 5000 միավոր GBU-39/B ավիացիոն ռումբի, 300 միավոր AGM-84H հրթիռ, ինչպես նաև ուսումնական ռումբեր և հրթիռներ։
ԱՄՆ-ի ռազմական համագործակցության գործակալության կայքում նշվում է, որ ամերիկյան սպառազինության վաճառքը չի փոխի տարածաշրջանում ուժերի հավասարակշռությունը։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *