ՌԴ-ի համար նախատեսված «Միստրալ» տիպի ուղղաթիռակիրը ջուրն է իջեցվել

ՌԴ նավատորմի պատվերով ֆրանսիական DCNS ընկերությունը Սեն-Նազերե նավաշինարանում ջուրն է իջեցրել «Միստրալ» տիպի առաջին ուղղաթիռակիր նավը։ Նավին տրվել է «Վլադիվոստոկ» անվանումը, որը սպառազինման և վերջնական տեսքի բերվելու համար ավելի ուշ կփոխադրվի պետերբուրգյան «Սևերնայա վերֆ» գործարան։ Ուղղաթիռակիրը ՌԴ ղաղօվկիանոսյան նավատորմ կմտնի 2014 թվականի նոյեմբերի 1-ին։ Այս մասին տեղեկացնում է «Ռիա Նովոստի» գործակալությունը։

«Վլադիվոստոկ» ուղղաթիռակիրը

«Վլադիվոստոկ» ուղղաթիռակիրը

Նշենք, որ ավելի վաղ հայտարարվել էր, թե նավի սպասարկմամբ զբաղվելու է Վլադիվոստոկի «Դալզավոդ» (Дальзавод) ձեռնարկությունը։
Նավի կառուցումը պայմանավորված էր 2011 թվականին ռուս-ֆրանսիական պայմանագրի շրջանակներում, որի ընթացքում պիտի սարքվեին երկու դեսանտային ուղղաթիռակիրներ։ Պայմանագրի արժեքը կազմել է 1 մլրդ 624 մլն ԱՄՆ դոլար։
Երկրորդ «Սևաստոպոլ» ուղղաթիռակրի հիմնարկեքի արարողությունը եղել է 2013 թվականի հունիսին Ֆրանսիայում։ Նախատեսվում է, որ այս նավը Խաղաղօվկիանոսյան նավատորմ կմտնի 2015 թվականին։

Հայտնի է նաև, որ նավերի շինարարական աշխատանքներին մասնակցում են նաև ռուսական ձեռնարկություններ։ Ընդհանուր առմամբ, նավի կորպուսի մասերի հավաքմամբ զբաղվում է «Բալթիական գործարանը» (Балтийский завод):
Արդեն նշվում է նաև, թե ինչ ուղղաթիռներ են մտնելու նավի սպառազինության կազմում։ Դրանցից է տախտակամածային հարվածային ուղղաթիռ Կա-52-ը, որը ստացել է Կ-52Կ անվանումը։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *