Սիրիայում նորից ականապատ ավտոմեքենա է պայթեցվել. կան զոհեր

Սիրիայի հարավ-արևմուտքում տեղակայված Դարաա գավառում ավտոմեքենայի պայթելու հետևանքով մահացել է նախնական տվյալներով 21 մարդ։ Նրանց շարքում են 4 երեխա և 6 կին։

Լուսանկար՝ դեպքի վայրից

Լուսանկար՝ դեպքի վայրից

Syrian Observatory for Human Rights իրավապաշտպան կազմակերպությունը հաղորդում է, որ կին ուղևորներով ավտոմեքենան անցել է պայթուցիկի վրայով, ինչի հետևանքով պայթյուն է եղել։

Զինյալների խմբավորումները շտապել են պայթյունի առնչությամբ մեղադրանքներ հղել Բաշար Ասադի կողմնակիցներին, սակայն կառավարությունը միջադեպին դեռևս չի արձագանքել։

Հիշեցնենք, որ Դարաա գավառն առաջիններից մեկն էր, որտեղ 2011-ի գարնանը հուզումներ սկսվեցին Բաշար Ասադի դեմ։ Վերջին շրջանում այս տեղանքում արյունալի մարտեր են ընթանում։ Այն տեղակայված է Հորդանանի հետ սահմանին, սահմանակցում է նաև Դամասկոսի շրջանին։

Հավելենք, որ սպառազինություն ունեցող զինյալները մարտնչում են Բաշար Ասադի վարչակազմի դեմ ավելի քան 2 տարի։ Այս ընթացքում, ՄԱԿ-ի գնահատմամբ, սպանվել է շուրջ 100 հազար մարդ, 2 մլն-ից ավելին դարձել են փախստական:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *