ՌԴ-ում թոքաբորբից 1 զինծառայող մահացել է, 2-ը՝ վերակենդանացման բաժանմունքում են

Կրասնոյարսկի մարզի հրթիռային դիվիզիայում թոքաբորբի ալիք է բռնկվել: Հիվանդներին տեղափոխել են Կրասնոյարսկ, իսկ ծառայողների հիանդության մասին հայտնի է դարձել զինվորներից մեկի մահվանից հետո: Նախնական տվյալներով՝ զինծառայողները հիվանդացել են զորանոցում ցուրտ լինելու պատճառով, որին գումարվել է ուշացած բուժօգնությունը և տաք հագուստի բացակայությունը: Պատահարի մանրամասները ճշտում է զինդատախազությունը:

Թոքաբորբով հիվանդանոց է տեղափոխվել 20 զինծառայող, որոնցից մեկը մահացել է: Մահացողը 1993թ. ծնված Իվան Պերեմետինն է, ով զորակոչվել էր 2011թ. մայիսին և պետք է զորացրվեր 3 ամսից: Հիվանդանոցում նրա կյանքը չի հաջողվել փրկել, քանի որ նա արդեն իսկ ծանր վիճակում է տեղափոխված եղել, իսկ վիճակը ծայրահեղի է հասել զորամասում դեղորայքի բացակայության պատճառով:

Դեռևս երկու զինծառայող գտնվում է վերակենդանացման բաժնում և նրանց վիճակը գնահատվում է ծանր: Իրավիճակը վերահսկողության տակ է վերցրել մարզի Առողջապահության նախարարը:

Դեռևս հայտնի չէ, թե քանի հիվանդ զինծառայող է գտնվում զրոմասում, սակայն բժիշկները չեն բացառում, որ հիվանդների թիվը կարող  մեծանալ՝ հիվանդության վարակիչ լինելու պատճառով:

Երբ դրսում գրանցվել է -35 աստիճան ցուրտ՝ զորամսում եղել է +13 և չի հատկացվել տաք հագուստ: Զինծառայողներից մեկի մայրը նշել է, որ որդին իր հետ զրույցում ասել է. «Պետք չէ բողոքել, պետք չէ»: «Պետք է գոռալ այդ մասին, բայց երբ դժբախտությունը եղավ, մենք բոլորս լռում էինք»,- ասել է զինվորի մայրը:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *