Ադրբեջանը գրում է համազարկային կրակի սեփական համակարգի ստեղծման մասին

Ադրբեջանում, ըստ տեղի լրատվամիջոցների, ստեղծել են համազարկային կրակի նոր հակամարգ, որը նախատեսվում է 80 մմ տրամաչափի Ս-8 չկառավարվող հրթիռների համար։ Նշվում է նաև, որ նախատեսվում է ստեղծել Ս-8 հրթիռների արդիականացված տարբերակ։

 

Աֆղանստան. Ս-5 հրթիռների կոնտեյներ

Աֆղանստան. Ս-5 հրթիռների կոնտեյներ

Հետաքրքիր է, որ նորությունը որոշ անճշտություններ է պարունակում, այսպես ԱՊԱ կայքում նշվում է, որ նոր համակարգն ունի 15 փող, սակայն տեղադրված լուսանկարում 12 փող է։ Բացի այդ, ԱՊԱ-ն Ս-8 հրթիռների հեռահարությունը նշում է 3կմ, 2-ի փոխարեն: Այնուհանդերձ, հանարավոր է, որ սրանք հրապարակման հեղինակի վրիպակներ են։

Նշենք, որ Ս-8 հրթիռները խորհրդային արտադրության ավիացիոն չկառավարվող հրթիռներ են։ Դրանք արձակվում են ուղղաթիռների կամ ինքնաթիռների վրա տեղադրվող հատուկ կոնտեյներներից։ Տարբեր հակամարտություններում այդ կոնտեյներները կիրառվել են նաև ցամաքային զորքերի կողմից՝ մոնտաժվելով զանազան մեքենաների վրա։ Նման դեպքեր են հայտնի օրինակ՝ աֆղանական պատերազմից, հետխորհդային տարածքում ծավալված պատերազմներից և, իհարկե, «Արաբական գարնան» ընթացքում սկսված պատերազմներից, մասնավորապես՝ Լիբիայից։

Աֆղանստան, Ս-5 հրթիռների կոնտեյներ

Աֆղանստան, Ս-5 հրթիռների կոնտեյներ

Նկատենք, որ ըստ էության ադրբեջանցիները պարզապես Բ-8 տիպի կոնտեյներները փոխարինել են այլ կոնտեյներով։

One response to “Ադրբեջանը գրում է համազարկային կրակի սեփական համակարգի ստեղծման մասին

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *