Ռումբ՝ աֆղան նահանգապետի միկրոֆոնում

Այսօր՝ հոկտեմբերի 15-ին, Աֆղանստանի Լոգար նահանգում սեփական միկրոֆոնի մեջ տեղադրած ռումբի պայթյունից  մահացել է նահանգապետը։ Դեպքը տեղի է ունեցել, երբ քաղաքական գործիչը ելույթ է ունեցել Կուրբան բայրամ տոնի կապակցությամբ։

AFP գործակալության տարածած հայտարարության մեջ նշվում է, որ նահանգապետը ահաբեկչության միակ զոհն է եղել՝ չնայած վիրավորվել է նվազագույնը 8 մարդ։ Իսկ ահա AP-ի տվյալներով ՝ վիրավորվել է 15 մարդ, որից 5-ի վիճակը  ծայրահեղ ծանր  է։

Դեպքի պատասխանատվությունը դեռևս ոչ ոք իր վրա չի վերցրել։ Չնայած Աֆղանստանում նման ակցիաներ կազմակերպում է «Թալիբան» իսլամիստական զինված շարժումը։

Նշենք, որ «Կուրբան-բայրամ»-ը մուսուլմանական տոն է, որն անցկացվում է ամեն տարի։  Հենց այդ տոնի ընթացքում գրանցվում են ահաբեկչական գործողություններ։ Օրինակ, 2012 թվականին երկրի հյուսիսում Մեյմենե քաղաքի մզկիթի պայթյունի հետևանքով մահացել է ավելի քան 40 մարդ։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *