Լոնդոնում ահաբեկչության մեղադրանքով 4 տղամարդու են ձերբակալել

Լոնդոնում ձերբակալել են 4 տղամարդու, ում կասկածում են ահաբեկչական գործունեություն ծավալելու համար։ Նրանց հոկտեմբերի 14-ից սկսել են հարցաքննել։ Ձերբակալությունից հետո ոստիկանությունը Լոնդոնի 6 հատվածում խուզարկություն է սկսել։ Այս մասին հայտնում է Լոնդոնի ոստիկանության կայքը։

Լոնդոնի ոստիկանություն

Լոնդոնի ոստիկանություն

Նշենք, որ իշխանությունը դեռևս գործողությունների մասին տեղեկություններ չի հայտնում։ BBC News-ը գրում է, որ հայտնի է միայն, որ ենթադրյալ հանցագործներին ձերբակալել են 2000 թվականի հակաահաբեկչական օրենքի (Terrorism Act 2000) համաձայն։
Իսկ AP-ն նշում է, որ ոստիկանների մի մասը զինված է եղել, ըստ այդմ՝ ենթադրվում է, որ ենթադրյալ հանցագործները հնարավոր է՝ զինված լինեին։

The Guardian-ի հավաստմամբ՝ գործողությունների ժամանակ զենքի գործածություն չի եղել։
Նշենք, որ ձերբակալվածների անձնական տվյալների մասին շատ քիչ բան է հայտնի՝ ընդամենը որ նրանցից 2-ը 25 տարեկան են, մյուս երկուսը՝ 28 և 29։
Բրիտանական իշխանությունները համարում են, որ երկրի համար ահաբեկչական հիմնական սպառնալիքները գալիս են «ալ Կաիդա» խմբավորման կողմնակիցներից, ինչպես նաև իռլանդական արմատական անջատողականներից։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *