6 մլրդ ԱՄՆ դոլար՝ Արգենտինայի պաշտպանական բյուջեի համար

Արգենտինայի ռազմական բյուջեն 2014 թվականին, ըստ երկրի պաշտպանության նախարար  Ագուստին Ռոսիի, կազմելու է 6 մլրդ ԱՄՆ դոլար (35.1 մլրդ պեսո)։ Նշված 6 միլիարդից 2,76 միլիարդ ԱՄՆ դոլարը նախատեսվում է օգտագործել նոր և հին ռազմական տեխնիկայի գնումների համար։ Բայց թե հատկապես ինչի համար են օգտագործվելու այդ գումարները, դեռևս չի հստակեցվում։

Արգենտինական ՏԱՄ տանկը

Արգենտինական ՏԱՄ տանկը

Ինչպես տեղեկացնում է «Ջեյնս» ռազմական հանդեսը, խոսքը գնում է նոր բեռնափոխադրող ինքնաթիռների, Մ113 զրահափոխադրիչների արդիակնացումների, ինչպես նաև ՏԱՄ հիմնական մարտական տանկերի, Գուչո (Gaucho) մարտական մեքենայի արտադրության, ԱՍ332Վ Սուպեր Պումա ուղղաթիռների մասին։
Բացի այդ, Արգենտինայի ռազմածովային ուժերը նախատեսում են վերականգնել ՏՌ-1700 «Սանտա-Կուրս» սուզանավի շինարարությունը, որը դադարեցվել է 1980-ական թվականներին, ինչպես նաև կառուցեն պարեկան մի քանի նավ։ Այս պահին Արգենտինայի ԶՈւ-ն ունի 2 միավոր ՏՌ-1700 սուզանավ։

Արգենտինայի ռազմօդային ուժերն էլ նախատեսել է հնացած կործանիչների փոխարինում, ինչպես նաև ԻԱ-73 տեսակի ուսումնական ինքնաթիռի մշակում։ Նախատեսվում է 360 մլն ԱՄՆ դոլար ծախսել անօդաչու թռչող սարքեր ստեղծելու համար, որոնք հետագայում կմտնեն հետախուզական ցանցի մեջ։
Տեղեկացնենք, որ դեռ 2010 թվականին Արգենտինան իր ռազմական ծախսերը որոշել էր բարձրացնել 0,9-1,5 տոկոսով։ Նպատակը զինված ուժերում արդիականացման ծրագիր իրականացնելն էր։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *