Հայաստանի և Թուրքիայի միջև սահմանը խախտած հոգեկան խնդիրներ ունեցող Թուրքիայի քաղաքացին հետ է վերադարձվել , որից հետո նրան տեղափոխել են հոգեբուժարան։
Ներկայիս Թուրքիայի Կարս նահանգի Տեկոր շրջանից Թուրքիայի քաղաքացի Ա.Ա.-ն (ամբողջական անունը չի նշվում) հանգստյան օրերին անցել է Հայաստան, որտեղ ձերբակալվել է սահմանապահ ծառայության կողմից, տեղեկացնում է թուրքական «Անադոլու» գործակալությունը։
Հայաստանյան կողմն ավելի ուշ հոգեկան խնդիրներ ունեցող սահմանախախտին վերադարձրել է Թուրքիա, որտեղ նրան անմիջապես տեղափոխել են հոգեբուժարան։
Հայ-թուրքական սահմանի այս հատվածը հսկում է ՌԴ ԱԴԾ սահմանապահ ուժերի Հայաստանի վարչությունը։
Հիշեցնենք, որ հուլիսի 3-ի երեկոյան ՌԴ ԱԴԾ սահմանապահ ուժերը կրակ էին արձակել Թուրքիայի տարածքից Հայաստան անցնել փորձող Թուրքիայի քաղաքացու վրա՝ սպանելով սահմանախախտին։ Այս միջադեպն աղմուկ էր բարձրացրել։
Pingback: Ռազմաշաբաթ. Թուրքիա. հոկտեմբերի 13-20 | Թուրքագիտական պորտալ