Նոր մանրամասներ Ադրբեջանում որսորդական հրացանից վիրավորված սպայի մասին

Ադրբեջանի սահմանապահ պետական ծառայությունը հայտարարել է, որ հոկտեմբերի 10-ին Գյոյթեփե քաղաքի Ակիֆ Նահիշևի փողոցում, Ադրբեջանի սահմանապահ ծառայության դասակի հրամանատարի վրա կրակ բացելու վերաբերյալ նախնական տեղեկությունը ստույգ չէ։

Ադրբեջանի սահմանապահ զինվորներ

Ադրբեջանի սահմանապահ զինվորներ

Հոկտեմբերի 12-ին սահմանապահ պետական ծառայության մամուլի հաղորդագրության համաձայն՝ կենցաղային հողի վրա վեճ է ծագել ոչ թե Աբադ Ֆահրեդդին օղլու Սարդարովի, այլ վերջինիս որդու հետ, որն էլ կրակ է բացել 1990-ին ծնված, Ադրբեջանի սահմանապահ պետական ծառայության լեյտենանտ Ասիմ Ազիզ օղլուի ուղղությամբ։

Ըստ նույն աղբյուրի՝ վիրավորին տեղափոխել են Բաքու՝ վիրահատության։ Տուժածի առողջական վիճակը գնահատվում է բավարար։

Սահմանապահ ծառայությունը հատուկ շեշտում է, որ ավելի վաղ ադրբեջանական լրատվամիջոցներում հրապարակված այն տեղեկությունը, ըստ որի լեյտենանտի կողմից ռազմական հանդերձանքի կանոնի խախտում է թույլ տրվել, «չի համապատասխանում իրականությանը»։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *