ՊԲ-ում ավտոպատահարի հետևանքով զոհ կա

Հոկտեմբերի 11-ին ՊԲ արևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում ճանապարհատրանսպորտային պատահարի հետևանքով զինծառայող է մահացել։

Ժամը 13:30-ի սահմանում զինվորական հոսպիտալում մահացել է ժամկետային զինծառայող, 1993 թվականի ծնված Ժակ Գևորգի Գալստյանը։

Պաշտպանության բանակը կիսում է ծանր կորստյան վիշտը և իր զորակցությունը հայտնում Ժակ Գալստյանի ընտանիքի անդամներին, հարազատներին և ծառայակիցներին, փոխանցում է ՊԲ մամուլի ծառայությունը։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *