Սիրիայում ապստամբներին մեղադրում են 190 խաղաղ բնակիչ սպանելու համար

Սիրիական ապստամբները Լաթաքիա նահանգում օգոստոսին սպանել են 190-ից ավել բնակչի, ինչպես նաև պատանդ են վերցրել մոտ 200 մարդու։ Այսպիսի պնդում կա Human Rights Watch կազմակերպության հաշվետվությունում, որը հրապարակվել է իրավապաշտպան կազմակերպության կայքում։

Սիրիա

Զեկույցում խոսվում է օգոստոսի 4-18-ն ընկած դեպքերի մասին։ Առաջին օրը ապստամբները ճեղքել են կառավարական զինված ուժերի դիրքերը Լատակիայում, որից հետո գրավել էին 10 գյուղեր և սկսել պատժել այնտեղ ապրող ալևիներին։ Որոշ դեպքերում ապստամբներն ամբողջ ընտանիքներ են ոչնչացրել։ Օգոստոսի 18-ին կառավարական ուժերը վերջապես վերահսկողությունն իրենց ձեռքն են վերցրել։

Ըստ Մարդու իրավունքների պաշտպանի՝ բռնությունների հետևում կանգնած են տարբեր խմբավորումներ, որոնց մի մասը կապված են «ալ Կաիդա» խմբավորման հետ։

Բացի այդ, Սիրիայի զինված բանակի մասնակցությունը տվյալ միջադեպին իրավապաշտպան կազմակերպությունն անօրինական է համարում։ Գոյություն ունի տեսանյութ, որտեղ զինված բանակի ղեկավարը հայտարարում է, որ իր զինյալները մասնակցել են Լաթաքիայի գործողություններին։ Սակայն փորձագետները տեղի բնակչության և ականատեսների հետ զրույցներից հետո չեն կարողացել հաստատել «Սիրիայի ազատ բանակ» խմբավորման մասնակցությունը։

Ըստ «Ռոյթերս» գործակալության՝ առաջին անգամ է, որ իրավապաշտպան կազմակերպությունը մեղադրում է ընդդիմությանը։ Ավելի վաղ նման մեղադրանքներ հնչեցվում էին միայն կառավարական ուժերի հասցեին։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *