Թաիլանդում հաստատել են Մի-17 ուղղաթիռներ գնելու որոշումը

Թաիլանդի կառավարությունը առանձնացրել է միջոցները, որոնք նախատեսված են երկրի ցամաքային զորքերի համար Ռուսաստանից Մի-17Վ-5 և «Եվրոկոպտեր Նորթ Ամերիկա» ընկերությանից ՈւՀ-72Ա «Լակոտա» ուղղաթիռներ գնելու համար։ Այս մասին տեղեկացնում է«Ջեյնս» ռազմական հանդեսը։

Մի-17. Աֆղանստան

Մի-17 ուղղաթիռները Աֆղանստանում

Ըստ Ջեյնսի՝ ծրագրով նախատեսվում է գնել 6 միավոր ՈւՀ-72Ա ուղղաթիռ (գործարքի ընդհանուր արժեքը մոտ 55.4 մլն ԱՄՆ դոլար է) և 2 միավոր ՄԻ-17Վ-5 (գործարքի ընդհանուր արժեքը մոտ 39.97 մլն ԱՄՆ դոլար է) ուղղաթիռ:

Թաիլանդի առավարությունը հայտարարել է, որ ծրագրի վճարումն արվելու է պաշտպանական ծախսերի համար նախատեսված 2013-2015 թվականների բյուջեից։

Թաիլանդի արքայական զինված ուժերի ներկայացուցչի տեղեկություններով՝ կառավարության տվյալ որոշումը զինուժի հրամանատարությանը լիազորություն է տալիս սկսել բանակցություններն ու կնքել պայմանագրերը հնարավորինս կարճ ճամկետներում։

Նշենք, որ Մի-17-ը (Մի-8ՄՏ) Մի-8 ուղղաթիռի արտահանվող տարբերակն է։

Առավելագույն արագությունը շուրջ 250 կմ/ժ է։ Թռիչքի հեռավորությունը 460 կմ է։ Կարող է բարձրացնել մինչև 30 մարդ կամ 13 տոննա բեռ։

ՈւՀ-72Ա ուղղաթիռն արտադրում է «Եվրոկոպտեր» կոնցերնը։ Առաջին թռիչքն իրականացրել է 2006 թվականին։ Այս ուղղաթիռի անձնակազմը բաղկացած է 1-2 օդաչուից, իսկ ուղևորների թիվը՝ մինչև 9 զինծառայող։ Կարող է բարձրացնել մինչև 2500 կգ բեռ։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *