Զինծառայողը մահացել է ծառայակցի՝ անզգուշորեն արձակված կրակոցից

ԼՂՀ ՊԲ ժամկետային զինծառայող Մարատ Դիմակսյանը մահացել է զինծառայակցի կողմից անզգուշորեն արձակված կրակոցից: Կատարված մասին մանրամանսեր է փոխանցում ՀՀ ՊՆ քննչական ծառայությունը: Ըստ այդմ,  2012թ. փետրվարի 5-ին, ժամը 19:20-ի սահմաններում ԼՂՀ N զորամասի մարտական դիրքում, ըստ նախնական տվյալների նույն զորամասի ժամկետային զինծառայող, շարքային Գոռ Արայիկի Ալավերդյանը, խախտելով իրեն ամրակցված ինքնաձիգի հետ վարվելու կանոնները, կրակոց է արձակել և աջ ուսագոտու շրջանում հրազենային վիրավորում է հասցրել ժամկետային զինծառայող, շարքային Մարատ Ալեքսանդրի Դիմակսյանին, որը ժամը 21:00-ի սահմաններում զինհոսպիտալ տեղափոխելու ճանապարհին մահացել է:

Փաստի առթիվ ՊՆ քննչական ծառայության երկրորդ կայազորային քննչական բաժնում ՀՀ քր. օր-ի 373 հոդվածի 3-րդ մասով հարուցվել է քրեական գործ և կատարվում է նախաքննություն:

Հոդվածը՝ «Զենքի, ռազմամթերքի հետ վարվելու կանոնները խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ» նախատեսում է ազատազրկում՝ չորսից ութ տարի ժամկետով:

ՊՆ քննչական ծառայությունից Razm.info-ին տեղեկացրեցին, որ կասկածյալը դեռևս ազատության մեջ է:

Ավելի վաղ Razmi.info-ն տեղեկացրել էր զինծառայողի մահվան մասին:

One response to “Զինծառայողը մահացել է ծառայակցի՝ անզգուշորեն արձակված կրակոցից

  1. Pingback: Զինծառայողների մահվան հետևանքով քրգործեր են հարուցվել: Լավրովը մեկնում է Սիրիա. օրվա ամփոփում | Ռազմ.info

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *