Ավտոպատահարից տուժած զինծառայողների կյանքին վտանգ չի սպառնում. Արծրուն Հովհաննիսյան

Երեկ՝ հոկտեմբերի 9-ին, Կիրանց-Ոսկեպար շրջանցիկ ճանապարհին միջադեպ է գրանցվել, որի հետևանքով տուժել են ՀՀ ԶՈւ զինծառայողներ։ Ավտոպատահարի պատճառով զինծառայողներից մի քանիսը վնասվածքներ է ստացել։

Ոսկեպարի տարածքում 20։30-ի սահմաններում շրջվել է զինծառայողներին տեղափոխող ԶԻԼ բեռնատար մեքենան։

Ռազմինֆոն փորձեց մանրամասներ ճշտել ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանից։ Վերջինս մեզ հետ զրույցում հաստատեց, որ մեքենայում շատ զինծառայողներ են եղել, սակայն տուժել են 4-ը։ Նրանք Իջևանի բժշկական կենտրոնից արդեն տեղափոխվել են Երևանի կենտրոնական ռազմական հոսպիտալ։

ՊՆ մամուլի քարտուղարի խոսքերով՝ ներկա դրությամբ զինծառայողների վիճակը լավ է, նրանց կյանքին վտանգ չի սպառնում։ Նա հավելեց, որ ավտոպատահարի պատճառները պարզելու ուղղությամբ արդեն ընթանում է հետաքննություն։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *