Բրազիլիան Իսրայելի հետ համատեղ միկրոարբանյակ է արտադրում

AEL Sistemas ընկերությունը, ինչպես նաև իսրայելական Elbit Systems ընկերության բրազիլական մասնաճյուղը հայտարարել են ռազմական նշանակության նոր միկրոարբանյակ ստեղծելու մասին։

Ինչպես հաղորդում է «Ջեյնս» պարբերականը, արբանյակի փորձնական նմուշը ներկայացվել է հոկտեմբերի 4-ին Պորտու-Ալեգրիում։ Միկրոարբանյակը կրում է ՄՄՄ-1 անունը, նախատեսված է կապի ապահովման և երկրի մակերևույթին ընթացող իրադարձություններին հետևելու համար։

ՄՄՄ-1-ը (Microsatellite Military Multimission) բազմաթիրախային ռազմական արբանյակ է, կշռում է մոտ 10 կգ, տրամագիծը՝ շուրջ 30 սմ։ Դրա ստեղծումն ընթանում է Բրազիլիայի նորարարական ուսումնասիրությունների և սարքավորումների գործակալության (FINEP) աջակցությամբ։ Նախագծի բյուջեն 19,5 մլն ԱՄՆ դոլար է, որի մի մասն ապահովում է FINEP-ը։

Համաձայն գործող ժամանակացույցի՝ արբանյակը գործի են դնելու 2015-ի դեկտեմբերին Մարանյան նահանգի «Ալքանտարա» տիեզերական թռիչքների կայանում։

Հիշեցնենք, որ Բրազիլիան ներկա դրությամբ ռազմական նշանակության տիեզերական սարքեր միայնակ չի արտադրում։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *