Իսրայելցի զինծառայողներ են վիրավորվել Սիրիայի կողմից բացված կրակից

Նվազագույնը երկու իսրայելցի զինծառայող է վնասվածք ստացել սիրիական կողմից Գոլանի բարձունքներից բացված կրակի հետևանքով։ Ըստ մեկ այլ վարկածի՝ զինծառայողները վիրավորվել են նրանցից ոչ հեռու պայթած ականից։

Գոլանի բարձունքներ

Գոլանի բարձունքներ

Նշենք, որ Սիրիայի տարածքում կառավարական զորքերի ու զինյալների միջև մարտերի ընթաքում տարբեր տիպի զինամթերքներ ու փամփուշտներ հաճախ հայտնվում են իսրայելական հատվածում։ Իսրայելը հայտարարել է, որ հակամարտության ընթացքում ակամայից ենթարկվել է կրակոցների։

Որոշ դեպքերում Իսրայելի զինծառայողները պատասխան կրակ են բացում Սիրիայի դիրքերի ուղղությամբ։

Հիշեցնենք, որ Գոլանի բարձունքները բռնազավթվել են Իսրայելի կողմից 1973-ին Սիրիայի դեմ պատերազմում։ Ավելի ուշ Երուսաղեմը հայտարարել էր այս տարածքի միացման մասին, սակայն որոշումը միջազգային ճանաչում չէր գտել։ Դամասկոսն իր հերթին այս տարածքն իրենն է համարում։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *