Իրանը ներկայացրել է Շահեդ 285 ուղղաթիռի մոդիֆիկացիան

Իրանը ներկայացրել է Shahed 285 (Շահեդ 285) թեթև հարվածային ուղղաթիռի մոդիֆիկացված տարբերակը։ Ուղղաթիռը ցուցադրվել է իրաք-իրանյան պատերազմին նվիրված Սուրբ պաշտպանության օրվա ռազմական ցուցադրության շրջանակներում։ 

Շահեդ 285

Շահեդ 285

Մասնավորապես, Շահեդ 285-ի վրա իրանցիները փոխել եմ գնդացիրի տեսակն ու տեղադրության վայրը։ Այժմ ուղղաթիռն ունի 12,7 մմ կախովի գնդացիր, որը փոխարինել է ավելի վաղ տարբերակների 7,62 մմ գնդացրին, որն ամրացված էր ուղղաթիռի առաջնամասին։

Նշենք, որ Շահեդ 285 թեթև հարվածային ուղղաթիռը հիմնականում գտնվում է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի սպառազինությունում։ Ուղղաթիռն ունակ է կրել կառավարվող և չկառավարվող հրթիռներ, թնդանոթներ և գնդացիրներ։

Շահեդ 285-ը ներկայացվել է 2009 թվականի մայիսին։ Նրա արտադրությամբ զբաղվում է իրանական ՀԵՍԱ ընկերությունը։ Առավելագույն արագությունը 240 կմ/ժ է, թռիչքի հեռավորությունը՝ 875 կմ։

Մոդիֆիկացված տարբերակի մարտավարատեխնիկական տվյալները դեռ ամբողջովին հայտնի չեն։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *