Սաֆար Աբիևը նույնպես քվեարկել է նախագահական ընտրություններին

Այսօր՝ հոկտեմբերի 9-ին, Ադրբեջանում ընթանում են նախագահական ընտրություններ։ Մեկնարկից անմիջապես հետո անկախ դիտորդներն ու ընդդիմադիր թեկնածուն հայտարարել են լուրջ ընտրախախտումների մասին։ Սոցցանցերում տարածվել են քվեատուփի լցոնումների դեպքերի լուսանկարներ և տեսանյութեր։

Սաֆար Աբիև

Սաֆար Աբիև

Ադրբեջանի պաշտպանության նախարար Սաֆար Աբիևը ևս մասնակցել է ընտրություններին՝ որպես ԱՀ քաղաքացի։

Նա քվեարկել է Բաքվի ժամանակով 08։00-ի սահմաններում Յասամալի շրջանի երկրորդ ընտրատարածքի N28 ընտրատեղամասում։

Նշենք, որ նախարարի հետ միասին քվեարկության էին եկել նաև նրա ընտանիքի անդամները։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *